ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Հայ խաղաղապահները մեկնել են Կոսովո
2012-07-07
Հուլիսի 6-ին Կոսովո մեկնեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպան Հեֆերնը ողջույնի իր խոսքում շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին իրենց ծառայության և նվիրումի համար` ուղղված խաղաղության ու անվտանգության հաստատմանը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանն իր ելույթում ընդգծել է, որ կարճատև դադարից հետո կրկին Կոսովո վերադառնալու փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը կայուն ներդրում ունի միջազգային անվտանգության ապահովման գործում, իսկ հայ խաղաղապահների փայլուն ծառայությունը բարձրացնում է մեր պետության, մեր զինված ուժերի վարկն ու հեղինակությունը միջազգային ռազմական շրջանակներում:
Հայ խաղաղապահները տեղակայվել են Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում և վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:
2004 թ.-ից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ. փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր և հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կշարունակի իր առաքելությունը Կոսովոյում ամերիկյան զորամիավորման կազմում:
Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: Առաքելության իրականացման համար հայ խաղաղապահներն առաջին անգամ կկիրառեն թեթև զրահապատ տեխնիկա:

Լուսանկարներ (6)
Այլ նորություններ
2013-05-08
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցը
2013-05-07
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
2013-05-04
Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:
2013-05-03
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:
2013-05-02
ՀՀ ՊՆ համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար արտահերթ քննություն անցկացնելու վերաբերյալ հայտարարություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է արտահերթ քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:
2013-04-27
Մամուլի հաղորդագրություն Ս.թ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
2013-04-26
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և ՀՀ ԶՈՒ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի զեկույց-հաշվետվությունների ունկնդրմանը:
2013-04-26
Կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք:
2013-04-25
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը լավագույն տասնյակի մեջ է Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարված «Արցախ` իմ սեր, իմ հպարտություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպում:
2013-04-23
Գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ:

RSS Լուրեր