ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Տեղեկատվություն
Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության մասին համաձայնագիրը
2012-06-24
Ս.թ. հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Պատվիրակությունները քննարկել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: ԼՂ հակամարտությանն առնչվող քննարկումների ժամանակ լիտվական կողմը նշել է, որ իրենք կողմ են հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հայ-լիտվական պաշտպանական համագործակցության իրավական հիմք հանդիսացող և 2002 թվականից գործող նախկին համաձայնագրի որոշ դրույթներ` Լիտվայի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դառնալուց հետո կորցրել էին իրենց արդիականությունը, բացի դրանից` անհրաժեշտություն էր առաջացել համաձայնագրի դրույթները համապատասխանեցնել զարգացող հայ-լիտվական պաշտպանական համագործակցության պահանջներին: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանական քաղաքականության և ռազմավարության, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման, միջազգային խաղաղության աջակցման, մարդասիրական գործողությունների, թիկունքային ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:
Այցի շրջանակերում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին կընդունեն ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Լուսանկարներ (15)
|
Այլ նորություններ
2014-07-04
Չկա ավելի մեծ սխրանք, քան հայրենիքի համար զոհաբերվելը
Զրույց «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ

2014-07-03
Հայտարարություն
«Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության քոլեջը 2014-2015 ուստարվա դիմորդների համար հայտարարում է ընդունելություն «Բուժական գործ» մասնագիտության գծով անվճար հիմունքներով ուսուցման տեղերի համար:

2014-07-02
ՄԱԿ-ի սկզբունքների եվ ստանդարտների հիման վրա ազգային եվ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» Միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի հայտարարությունը
Միջազգային կազմակերպությունների խաղաղարական գործողությունները կարևոր դեր են խաղում աշխարհի տարբեր տարածաշրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում: Այդ դերն ավելի է կարևորվում՝ կապված տարբեր մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների և անկայունության նոր օջախների ի հայտ գալու հետ:

2014-07-02
Միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում Երևանում
Ս.թ. հուլիսի 1-ին Երևանում մեկնարկեց «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը:

2014-06-28
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովին
Ս.թ. հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին:

2014-06-25
Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

2014-06-23
Մամուլի հաղորդագրություն
20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

2014-06-21
Այցելություն մարտական հենակետ
Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:

2014-06-20
Մամուլի հաղորդագրություն
Հունիսի 17-19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:

2014-06-20
Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում:

1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  225
  • Բաժանորդագրվել
  • Էլ.փոստ՝