ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Տեղեկատվություն
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում
2012-06-15
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագիրը: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
|
Այլ նորություններ
2013-05-23
Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. մայիսի 24-ին` ժամը 10:30-ին, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի կունենա «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունը: Լրագրողների մուտքն ազատ է:

2013-05-22
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:

2013-05-22
Ավարտին են մոտենում երկշաբաթյա դասընթացները
Ավարտին է մոտենում Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը:

2013-05-19
Ստեփան Վահանի Միրզոյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:

2013-05-18
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:

2013-05-17
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:

2013-05-17
Մամուլի հաղորդագրություն
«Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:

2013-05-16
Հայտարարություն
2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:

2013-05-16
Մամուլի հաղորդագրություն
15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

2013-05-13
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  186
  • Բաժանորդագրվել
  • Էլ.փոստ՝