ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Հավաք-պարապմունքներ պաշտպանության նախարարությունում
2012-06-11
ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն՝ ս.թ հունիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Հավաք-պարապմունքները սկսվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Պետության նախապատրաստումը պաշտպանությանը» դասախոսությամբ: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են տալիս բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Իր դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարն արծարծել է երկու կարևորագույն հարց, առաջին` պետության պաշտպանության և ԶՈւ կազմակերպման հիմքերը, երկրորդ` պետության պաշտպանությանը բնակչության նախապատրաստման ուղղությունները: Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին:
«ՀԱՊԿ-ի դերը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Դասախոսության ընթացքում արծարծվել են նաև սեպտեմբերի ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և պատշաճ կազմակերպման խնդիրները:
Միջոցառման շրջանակներում դասախոսություններ կունենան ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ:
Հավաքների մասնակիցները կայցելեն նաև ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության գործնական պարապմունքների:
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա դասախոսությունները նպատակ ունեն ամրապնդել ռազմական անվտանգության ապահովման համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մոտ բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման հարցում սեփական պարտականությունների ու իրավասությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը:

Այլ նորություններ
2013-06-17
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով ս.թ. հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
2013-06-15
Վրեժ Իսրայելյան` մարդ, գրող, զինվորական Որքան էլ մենք սովոր լինենք անընդմեջ լսել սիրտ ու միտք ալեկոծող դեպքերի մասին, այդուհանդերձ, անհավատալի է, որ այլևս մեզ հետ չէ Վրեժ Իսրայելյանը: «Վախճանվել», «մահացել» բառերը չեն դրվում նրա անվան վրա, որքան էլ մեր լեզուն ու գրիչը ջանան դա անել: Վրեժ Իսրայելյան նշանակում է կենդանի կյանք, թարմ մտածողություն, անհրաժեշտ, սթափ, անկաշառ հայացք ամենքի և ամեն ինչի վրա, խիզախ թռիչք մեր ժողովրդի պարտությունների ու հաղթանակների երկինքներով, նշանակում է հայոց բանակի արժանապատիվ սպայի կերպար… Սրանց հետ մահը գործ չունի:
2013-06-14
Զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին նվիրված խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 14-ին տեղի է ունեցել զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն:
2013-06-14
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
2013-06-12
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:
2013-06-12
Մամուլի հաղորդագրություն ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:
2013-06-11
Մամուլի հաղորդագրություն «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի 11.06.2013թ. համարում «Վիրավորների թիվը երկուսից ավելի է» վերտառությամբ հոդվածում հրապարակվել է «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս` անդրադառնալով 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է.
2013-06-11
«Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ Դիլիջանում մեկնարկել են «Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ, որոնց մասնակցում են 16-ից 22 տարեկան երիտասարդներ Հայաստանից ու Արցախից, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ:
2013-06-08
Պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ պաշտպանության նախարարությունում Այսօր` հունիսի 8-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում հայ ժողովրդի ականավոր զավակ, լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը, պարգևատրվեց ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական առաջին մեդալով:
2013-06-08
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

RSS Լուրեր