ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Մամուլի հաղորդագրություն
2012-04-23
Ս.թ ապրիլի 23-ից 24-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:
Ապրիլի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Այլ նորություններ
2011-07-27
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստի ժամանակ ունեցած ելույթից հատվածներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. Զեկույցը ու ԱԳԳԾ նորացված՝ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը։
2011-07-22
Սեյրան Օհանյան. «Այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են» Արդեն ավանդույթ են դարձել սփյուռքահայ երիտասարդների այցելությունները պաշտպանության նախարարություն: Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերի շրջանակներում ամառային ուսումնական պրակտիկան Հայաստանում անցկացնող 21 սփյուռքահայ երիտասարդներին այսօր` հուլիսի 22-ին, ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
2011-07-22
Ավարտվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հուլիսի 18-ից 21-ը Վաշինգտոնում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
2011-07-20
ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան 50-ամյակի և մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակին: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցմամբ կատարվել է խնկարկման արարողություն:
2011-07-19
Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ Վաշինգտոնում Ս.թ. հուլիսի 19-ից 20-ը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
2011-07-19
35 սպաների տրամադրվեցին ծառայողական բնակարաններ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 18-ին այցելել է Հայաստանի հարավարևելյան սահմանային շրջան և մասնակցել 35 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
2011-07-16
Համագործակցության հուշագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, «Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի» ու «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի» միջև հուլիսի 16-ին ստորագրվել են համագործակցության հուշագրեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:











RSS Լուրեր




