ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները
2012-04-17
ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 17–ին ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ և աշակերտներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է նմանաբնույթ միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրաքանչյուր շարադրություն կարդալիս նաև ընթերցում ենք զինվորի, աշակերտի ներաշխարհը, ծանոթանում բանակի դերակատարության մասին նրանց պատկերացումներին: Այս ամենի շնորհիվ մենք արձանագրում ենք, որ հասել ենք հաջողությունների և, իրոք, արժանի սերունդ ենք դաստիարակում: Հարկ եղած դեպքում մեր երեխաներն ավելի անձնուրաց են պաշտպանելու հայրենիքը»:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավելել է, որ շարադրություններն ընթերցելիս դժվար էր զսպել հուզմունքը. «Զարմանում էի, թե ինչպիսի մաքրությամբ ու պարզությամբ են արտահայտում մեր զինվորներն ու աշակերտները իրենց հույզերն ու վերաբերմունքը բանակի և հայրենիքի նկատմամբ: Դեպի հայրենիք և հայրենիքի պաշտպանը հանդիսացող ազգային բանակ տածած այդ պարզ, զուլալ և ջինջ զգացմունքը միավորել էր այս աշակերտներին և զինվորներին, որոնք միմյանցից հայրուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա են գտնվել»:
Միջոցառման ավարտին Ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթում լավագույն աշխատանքներ ներկայացրած մի շարք ժամկետային զինծառայողներ և աշակերտներ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների կողմից ստացել են պատվոգրեր, մի քանի ուսուցչուհիներ` պարգևատրվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավելել է, որ շարադրություններն ընթերցելիս դժվար էր զսպել հուզմունքը. «Զարմանում էի, թե ինչպիսի մաքրությամբ ու պարզությամբ են արտահայտում մեր զինվորներն ու աշակերտները իրենց հույզերն ու վերաբերմունքը բանակի և հայրենիքի նկատմամբ: Դեպի հայրենիք և հայրենիքի պաշտպանը հանդիսացող ազգային բանակ տածած այդ պարզ, զուլալ և ջինջ զգացմունքը միավորել էր այս աշակերտներին և զինվորներին, որոնք միմյանցից հայրուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա են գտնվել»:
Միջոցառման ավարտին Ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթում լավագույն աշխատանքներ ներկայացրած մի շարք ժամկետային զինծառայողներ և աշակերտներ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների կողմից ստացել են պատվոգրեր, մի քանի ուսուցչուհիներ` պարգևատրվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:
Լուսանկարներ (6)
Այլ նորություններ
2013-02-09
Մամուլի հաղորդագրություն ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս ս.թ. փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ):
2013-02-08
Հայաստանում է ԻԻՀ զինվորական պատվիրակությունը 2013թ. փետրվարի 7-ից 9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությունը:
2013-02-08
«Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» խորագրով ցուցապաստառներ:
2013-02-07
ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան Ս.թ. փետրվարի 6-ին աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը:
2013-02-01
Պետք է քրտինք թափել, որ վաղը արյուն չթափվի. Սեյրան Օհանյան Փետրվարի 1-ին «Սինոփսիս Արմենիա» գիտա-արտադրական կենտրոնում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
2013-02-01
Մամուլի հաղորդագրություն 31.01.2013թ., ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը /ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ/:
2013-01-31
Հայ զինվորները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին:
2013-01-31
Համատեղ նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական ու ռուսական ազգային մասերի և Հանձնաժողովին կից Գործարար խորհրդի համատեղ նիստը:
2013-01-31
Սփյուռքահայ գեներալների այցը Հայաստան ավարտվել է Ավարտվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականների այցը Հայաստան:
2013-01-30
Ատենախոսության հրապարակային պաշտպանություն՝ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում 2013թ. հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվ. Ազգային ռազմավարա¬կան հետազոտութ¬յունների ինստիտուտում (ԱՌՀԻ) գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհրդի նիստը, որի օրակարգում Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի Յուրգինի տեխնոլոգիական ինստիտուտի (մասնաճյուղի) հումանիտար կրթության և օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում` Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյի Պոնոմարյովի` ԻԳ.00.04 «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկա¬յացված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան (1988-1994 թթ.)» ատենա¬խոսության հրապա¬րա¬կային պաշտպանութ¬յուն է եղել:











RSS Լուրեր




