ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Տեղեկատվություն
Մամուլի հաղորդագրություն
2012-04-11
Ս. թ. ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ  ս.թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր:
Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների և զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը: 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:

|
Այլ նորություններ
2011-09-10
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լեհաստան
Սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:

2011-09-07
Մամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների իրավական ապահովման մարմինների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ տնտեսական դատարանի, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները:


2011-09-06
ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:



2011-08-31
Սեյրան Օհանյանը և Քրիստիան Շմիդթը ստորագրել են համաձայնագիր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին:

2011-08-26
Հայտարարություն
ՀՀ ՊՆ համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու արտահերթ քննություն անցկացնելու վերաբերյալ


2011-08-24
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 22-ին այցելել է զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:

1  |  40  |  41  |  42  |  43  |  44  |  45  |  46  |  47  |  48  |  49  |  50  |  51  |  52  |  53  |  54  |  185
  • Բաժանորդագրվել
  • Էլ.փոստ՝