ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Մամուլի հաղորդագրություն
2012-04-11
Ս. թ. ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ս.թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր:
Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների և զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:
Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների և զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:
Այլ նորություններ
2013-05-19
Ստեփան Վահանի Միրզոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
2013-05-18
Մամուլի հաղորդագրություն ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
2013-05-17
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:
2013-05-17
Մամուլի հաղորդագրություն «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:
2013-05-16
Հայտարարություն 2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:
2013-05-16
Մամուլի հաղորդագրություն 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
2013-05-13
Մամուլի հաղորդագրություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
2013-05-08
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցը
2013-05-07
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
2013-05-04
Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:











RSS Լուրեր




