ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Մամուլի հաղորդագրություն
2012-04-11
Ս.թ ապրիլի 11-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը:
Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ-Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ Մ. Իսախանյանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի ղեկավարներ և անդամներ:
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ հիմնելու հարցեր:
Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվել են շրջանակային պայմանագրեր:
Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինին և ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա.Նոզդրաչովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջև ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման փոխշահագրգռվածությունը:

Լուսանկարներ (6)
Այլ նորություններ
2011-04-26
Չեռնոբիլի աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցած քաղաքացիների պարգևատրում պաշտպանության նախարարությունում Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ փրկարարական աշխատանքներին մասնակցած Հայաստանի 68 քաղաքացիներ այսօր պաշտպանության նախարարությունում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
2011-04-26
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 26-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Ամփոփվել են 2010թ. աշնանային զորակոչի անցկացման աշխատանքները, տրվել են ցուցումներ 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման վերաբերյալ:
2011-04-26
Հանրային կապերի և տեղեկատվության ազատության վերաբերյալ դասընթաց պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 26-ին մեկնարկել է Հանրային կապերի և տեղեկատվության ազատության վերաբերյալ երկօրյա դասընթացը
2011-04-21
Մամուլի հաղորդագրություն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության միջազգային համագործակցության գծով խորհրդական Իստոկ Հոչևարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:
2011-04-20
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 20-ին ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին:
2011-04-18
Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի պաշտոնական այցը Հայաստան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
2011-04-18
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

RSS Լուրեր