ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Մամուլի հաղորդագրություն
2012-03-27
Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Դևի Չանկոտաձեի հրավերով ս.թ. մարտի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այցելություններ Վրաստանի ազգային ռազմական ակադեմիա և Կրծանիսի վարժական կենտրոն:
Այլ նորություններ
2013-01-29
Ստորագրվել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2013թ. պլանը Հունվարի 29-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրայի (նստավայրը ք.Թբիլիսի) կողմից ստորագրվել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2013 թվականի պլանը:
2013-01-29
Սփյուռքահայ գեներալներն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, ծովակալ Հեռնան Կույումջյանը, գնդապետ Ռուբիկ Գալստանյանը հունվարի 27-ին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
2013-01-27
Մամուլի հաղորդագրություն 26.01.2013թ., ժամը 23:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին:
2013-01-26
Ամփոփվել են ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքերը Երևանի պետական համալսարանի նիստերի դահլիճում հունվարի 26-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2012 թվականին կատարված աշխատանքների արդյունքների նվիրված ամփոփիչ խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարարներ, ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
2013-01-26
«Արիության դաս» Երևանի պետական համալսարանում ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 26-ին այցելել է Երևանի պետական համալսարան, հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, անցկացրել է «Արիության դաս» թեմայով դասախոսություն:
2013-01-25
ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում հունվարի 25-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, հյուրեր:
2013-01-25
Տեղի է ունեցել «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:
2013-01-24
Խարդախությունը բացահայտվել է Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն:
2013-01-19
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը ՀՀ ՊՆ վարչական համալիրում 18.01.2013թ.











RSS Լուրեր




