ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Տեղեկատվություն
Մամուլի հաղորդագրություն
2012-03-27
Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Դևի Չանկոտաձեի հրավերով ս.թ. մարտի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարարի  և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այցելություններ Վրաստանի ազգային ռազմական ակադեմիա և Կրծանիսի վարժական կենտրոն:
|
Այլ նորություններ
2012-11-28
Հայաստանում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խումբը
Ս.թ. նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը:

2012-11-26
ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:

2012-11-24
Վկայականների հանձնման արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Նոյեմբերի 24-ին Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կողմից կազմակերպված «Ոչ տեխնիկական հետազոտություն» ուսումնական ծրագրում ներգրավված մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը:

2012-11-21
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նոր՝ «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի շնորհանդեսը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նոր` «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի շնորհանդեսը:

2012-11-19
Պաշտպանական գերատեսչությունը հետևողական է զորակոչի անցկաման աշխատանքներում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 19-ին ներկա է եղել Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, զոակոչիկների ծնողներն ու հարազատները, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

2012-11-17
Լրացավ ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման 20-րդ տարեդարձը
Հոբելյանական տոնի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմական բժիշկներ և այլք:

2012-11-16
Սեյրան Օհանյան. «Ուսանողները հզոր ուժ են»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում:

2012-11-15
ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան բնակարաններ
Կոտայքի մարզի զորամասերից մեկի 33 սպաներ նոյեմբերի 15-ին տոնեցին բնակարանամուտ: Բոլոր տեսակի կոմունալ և կենցաղային հարմարություններով համալրված մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների տերերին բանալիները հանձնեց անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

2012-11-15
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Երևանի պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի անդամների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ նոյեմբերի 15-ին հանդիպել է ԵՊՄՀ-ի գիտխորհրդի անդամների հետ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

2012-11-15
ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խմբի այցը ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը ս. թ. նոյեմբերի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում:

1  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  16  |  17  |  18  |  19  |  20  |  21  |  186
  • Բաժանորդագրվել
  • Էլ.փոստ՝