ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Ամփոփվել են «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները
2012-03-27
Ս.թ. մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցների հետ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ մարտունակ բանակ ունենալու գրավականն է նաև գաղափարապես կայուն հասարակություն ունենալը, որի հզոր ուժ է կազմում երիտասարդությունը. «Գաղտնիք չէ, որ անկախությունը ձեռք են բերում և պահպանում են ոչ միայն զենքով, այլև մտքով և գաղափարով: Հետևապես ունենալ ազգային հոգևոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն՝ ասել է, թե ունենալ մեր այդքան թանկ գնով ձեռք բերված անկախության պահպանման երաշխիքը: Այս առումով, մեծ է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի նշանակությունը երիտասարդության և զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության` աճող սերնդին հայոց պատմությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելու, մեր պատմության հերոսական էջերի ոգով կրթելու գործում: Երկրի պաշտպանունակության, ազգային անվտանգության ապահովումը ողջ ժողովրդի, հասարակության յուրաքանչյուր անդամի սուրբ պարտականությունն է և դա լիարժեք գիտակցելու համար անհրաժեշտ է ամենօրյա, հետևողական աշխատանք տանել հասարակության և առաջին հերթին աճող սերնդի ու երիտասարդության շրջանում: Պատահական չէ, որ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները եղել և մնում են մեր պետության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Շնորհակալություն հայտնելով անցած երկու տարվա ընթացքում Ձեր կողմից կատարված մեծ ու կարևոր աշխատանքի համար` «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի բոլոր մասնակիցներիդ մաղթում եմ հաջողություն և համատեղ բեղմնավոր աշխատանք»,- իր խոսքում նշել է նախարար Սեյրան Օհանյանը:
Ելույթներով հանդես են եկել նաև ծրագրին մասնակցած պատմության և մշակույթի մի շարք գործիչներ, որոնց, հանդիպման ավարտին, նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է գերատեսչական պարգևներ:
ՀՀ պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել են հանրապետության հեղինակավոր գիտակրթական 14 հաստատությունների 163 պատմության և մշակույթի գործիչներ՝ գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ: Նրանք 368 դասախոսություններով հանդես են եկել ավելի քան 241 զորամասերում:
Ելույթներով հանդես են եկել նաև ծրագրին մասնակցած պատմության և մշակույթի մի շարք գործիչներ, որոնց, հանդիպման ավարտին, նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է գերատեսչական պարգևներ:
ՀՀ պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել են հանրապետության հեղինակավոր գիտակրթական 14 հաստատությունների 163 պատմության և մշակույթի գործիչներ՝ գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ: Նրանք 368 դասախոսություններով հանդես են եկել ավելի քան 241 զորամասերում:
Լուսանկարներ (4)
Այլ նորություններ
2013-02-01
Պետք է քրտինք թափել, որ վաղը արյուն չթափվի. Սեյրան Օհանյան Փետրվարի 1-ին «Սինոփսիս Արմենիա» գիտա-արտադրական կենտրոնում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
2013-02-01
Մամուլի հաղորդագրություն 31.01.2013թ., ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը /ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ/:
2013-01-31
Հայ զինվորները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին:
2013-01-31
Համատեղ նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական ու ռուսական ազգային մասերի և Հանձնաժողովին կից Գործարար խորհրդի համատեղ նիստը:
2013-01-31
Սփյուռքահայ գեներալների այցը Հայաստան ավարտվել է Ավարտվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականների այցը Հայաստան:
2013-01-30
Ատենախոսության հրապարակային պաշտպանություն՝ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում 2013թ. հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվ. Ազգային ռազմավարա¬կան հետազոտութ¬յունների ինստիտուտում (ԱՌՀԻ) գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհրդի նիստը, որի օրակարգում Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի Յուրգինի տեխնոլոգիական ինստիտուտի (մասնաճյուղի) հումանիտար կրթության և օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում` Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյի Պոնոմարյովի` ԻԳ.00.04 «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկա¬յացված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան (1988-1994 թթ.)» ատենա¬խոսության հրապա¬րա¬կային պաշտպանութ¬յուն է եղել:
2013-01-30
Սփյուռքահայ գեներալներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ գեներալները հունվարի 30-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
2013-01-30
Սփյուռքահայ գեներալները մեկնել են առաջնագիծ Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հունվարի 29-ին այցելել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ:
2013-01-29
ՌԴ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուի հանդիպումը:
2013-01-29
Ստորագրվել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2013թ. պլանը Հունվարի 29-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրայի (նստավայրը ք.Թբիլիսի) կողմից ստորագրվել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2013 թվականի պլանը:











RSS Լուրեր




