ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանի ելույթը ԵԿՄ 9-րդ համագումարում
2012-02-18
Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի՛ ներկաներ, զինակից ընկերներ,
Ողջունում եմ ԵԿՄ 9-րդ համագումարի բոլոր մասնակիցներին և, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, մաղթում բեղմնավոր աշխատանք:
Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, և այդպիսով բացառվում է դրա վերսկսվելու հավանականությունը:
Երբ արցախյան համազգային պայքարի բովում ինքնաբուխ, սակայն գիտակցված անհրաժեշտության մղումով ստեղծվեցին առաջին ինքնապաշտպանական ջոկատները, որոնց ուսերին ծանրացավ երկրի վտանգված սահմանների պաշտպանության պատասխանատվությունը, այդ ժամանակ վերստին հառնեց հայ քաջարի ֆիդայու` երկրապահ կամավորականի` ազատարարի ու պաշտպանի փառահեղ կերպարը: Այդ նա էր` երկրապահ-կամավորականը, որ կանոնավոր բանակի բացակայության պայմաններում կանգնեց հայրենի հողի պաշտպանության դիրքերում և պատվով կատարեց իր առաքելությունը: Այն հերոսական օրերին, ըստ էության, երկրապահ էին բոլորը` կադրային զինվորականն ու հասարակ շինականը, բանվորն ու մտավորականը, աշակերտն ու ուսանողը: Հայրենիքը վտանգի մեջ էր, և յուրաքանչյուրը երկրի պաշտպանությունը համարեց իր սուրբ պարտականությունը: Այլ հայրենյաց պաշտպան կազմակերպությունների, ազատամարտիկների թվում երկրապահ կամավորականներն այն որոշիչ ուժն էին, որոնց շնորհիվ Արցախյան ազատամարտը վերաճեց հայրենական պատերազմի:
Մարտական գործողությունները դադարեցվում են ռազմական, քաղաքական ու դիվանագիտական միջոցներով, բայց հաղթական խաղաղությունը վերջին հաշվով բերում են այն մարդիկ, ովքեր անհրաժեշտ պահին անվարան գնացին պատերազմ ու առաջին հերթին գաղափարի կռիվ մղեցին: Գաղափարի այդ զինվորներից էին երկրապահները՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ում կամքի և մեծ ջանքերի շնորհիվ էր, որ երկրապահ-կամավորականների ջոկատները միավորվեցին մեկ միության մեջ, որի հիմքի վրա հետագայում ձևավորվեցին կանոնավոր բանակի առաջին ստորաբաժանումները: Երեկվա երկրապահը դարձավ հայոց բանակի փորձառու սպա, հրամանատար` իր հետ բերելով նվիրյալ ազատամարտիկի ոգեղեն զորությունը: Այդ հաղթական ոգին էր, որ միավորեց հայոց նորաստեղծ բանակի անձնակազմը` դառնալով մեր վերջնական հաղթանակի գրավականը:
1994թվականի մայիսին դադարած, բայց չավարտված պատերազմն արդեն քանի տարի մեզ պարտադրում է ապրել «զինադադարի ռեժիմ» կոչվող պայմաններում: Բոլոր զինադադարներն էլ պարբերաբար խախտվում են, հակառակորդը միշտ էլ փորձում է շոշափել դիրքապահ ստորաբաժանումների զգոնությունն ու թույլ կետեր գտնել մեր պաշտպանությունում, սակայն ստանալով վճռական հակահարված, առժամանակ սսկվում է:
Պատերազմի հաղթական ավարտից հետո Երկրապահ կամավորականների միության դերը բնավ չնվազեց. այն ոչ միայն մեծապես նպաստում էր բանակաշինության ծանր, բայց անչափ կարևոր գործին, այլև ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին: Երկրապահների ներուժն ամբողջությամբ ի սպաս էր դրված պետականության ստեղծման ու կայացման տևական, դժվարին խնդրին:
Այսօր երկրապահները՝ լինեն դեռ պատանի, թե՝ արդեն ալեհեր, պաշտպանության նախարարության ու զորամասերի կազմակերպած բոլոր միջոցառումների ոչ թե սպասված հյուրն են, այլ պարտադիր ու պատվավոր մասնակիցները, և իրենց ներկայությամբ, գործնական գիտելիքներով, ուսանելի հիշողություններով մեծապես օգնում են անձնակազմի շրջանում ճշմարիտ արժեքների, հայրենասեր ոգու ձևավորմանը:
Հայրենիքը միշտ հիշում է իր զավակներին, արժանին մատուցում նրանց նվիրումին ու գործած սխրանքներին: Դրա վկայությունը մարտական այն բազմաթիվ պարգևներն են, որոնք ամեն տարի գտնում են իրենց պարտքը լռելյայն կատարած երկրապահ-կամավորականներին: Միայն ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ձեզնից 20-ն արժանացել են Հայաստան Հանրապետության պետական պարգևների, իսկ շուրջ 600-ը իմ հրամանով պարգևատրվել են պաշտպանության նախարարության պատվոգրերով ու գերատեսչական մեդալներով: Այդ գնահատանքը ոչ այնքան ձեզ, որքան այսօրվա ու վաղվա սերունդներին է պետք` տեսնելու և հասկանալու համար, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվել:
Մեծարգո պարոն Նախագահ,
Թույլ տվեք զեկուցել, որ պաշտպանության նախարարությունը, լավ գիտակցելով, որ այսօր էլ վիթխարի է Երկրապահների, և ընդհանուր առմամբ՝ բոլոր ազատամարտիկների ակտիվ գործունեության դերը պետության պաշտպանունակության ամրապնդման գործում, երկրի հասարակական կյանքում, ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ օժանդակելու երկրապահ կամավորականների բոլոր նախաձեռնությունների իրականացմանը:
Այսօր ընդգրկուն ծրագրեր են իրականացնում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, հասարակության բոլոր շերտերի հետ միասին բանակը հզորացնելու և հայրենիքի սահմանների պաշտպանվածությունն ամրապնդելու ուղղությամբ: Հատկապես մեծ ծավալի աշխատանք է իրականացվում դպրոցներում, ուր մեր օժանդակությամբ կահավորվում են «Ռազմագիտություն» առարկայի դասարաններ, նորոգվում մարզադահլիճներ, դպրոցներին հատկացվում է մարզական գույք, պաշտպանության նախարարության հրատարակած ռազմահայրենասիրական բովանդակության գրականություն և նկարահանած տեսաֆիլմեր, որոնք ներկայացնում են Արցախյան ազատամարտի տարբեր դրվագներն ու Հայրենիքի նվիրյալների անցած մարտական ուղին:
Միասին լծված այս բոլոր աշխատանքներին և մշտական գաղափարակցությամբ` սերտ համագործակցության արդյունքում կարող ենք փաստել, որ բանակը և երկրապահն այսօր մի բռունցք են՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում միասին պայքարելու հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ: Չմոռանանք, որ Երկրապահ-ազատամարտիկները մեր ամենակարևոր և հուսալի զորահավաքային ռեսուրսն են և կազմում են պրոֆեսիոնալ բանակը համալրողների ամենաորակյալ մասը:
Հունվարի 28-ին բոլորս միասին նշեցինք մեր համաժողովրդական երկունքի ծնունդը՝ բոլորիս հպարտության առարկա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այդ տոնական օրերին իշխող ոգևորությունը, սեփական բանակի հանդեպ հպարտությունը և միասնականությունը պարզապես անփոխարինելի էին, և Զինված ուժերի պատմության 3-րդ տասնամյակում դրանք հնարավոր չէ պահպանել առանց հայրենիքի սիրուց ծնված այնպիսի կառույցի, ինչպիսին Երկրապահ կամավորականների միությունն է: Վստահ եմ, որ այս համագումարը նույնպես անցնելու է նույն գաղափարների ներքո, որովհետև Երկրապահն է, որ ժողովրդական իր հավաքական իմաստությամբ այդ պատգամն է բերում բոլորիս, ու բանակն է, որ խռովահույզ այս ժամանակներում առաջինը պիտի կանգնի երկրապահի կողքին և օգնի կյանքի կոչելու միասնականության ու հայրենապաշտության գաղափարը: Միայն այսպիսի միասնական աշխատանքով կարող ենք հասնել շոշափելի հաջողությունների և մեր համազգային նվիրական երազանքների իրականացմանը:

Այլ նորություններ
2013-05-23
Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների Ս.թ. մայիսի 24-ին` ժամը 10:30-ին, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի կունենա «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունը: Լրագրողների մուտքն ազատ է:
2013-05-22
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:
2013-05-22
Ավարտին են մոտենում երկշաբաթյա դասընթացները Ավարտին է մոտենում Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը:
2013-05-19
Ստեփան Վահանի Միրզոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
2013-05-18
Մամուլի հաղորդագրություն ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
2013-05-17
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:
2013-05-17
Մամուլի հաղորդագրություն «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:
2013-05-16
Հայտարարություն 2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:
2013-05-16
Մամուլի հաղորդագրություն 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
2013-05-13
Մամուլի հաղորդագրություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

RSS Լուրեր