ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Պաշտպանական քաղաքականություն  »   Ռազմական դոկտրին
Ռազմական դոկտրին
Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը /ընդունվել է 2007թ. դեկտեմբերի 25-ին/ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմունքները ներառող պաշտոնական հայեցակետերի համախումբն  է: Դոկտրինը սահմանում է ռազմական անվտանգության ռազմաքաղաքական հիմնադրույթները, Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը, ռազմական անվտանգության ապահովման համակարգը և համակցում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` պետության ռազմական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործունեությունը:

Դոկտրինը նախանշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի  բարեփոխումների ու արդիականացման ուղղությունները հասարակական կյանքի առանձին ոլորտների զարգացմանը համընթաց` ձևավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունն ու ռազմական շինարարությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում: 

Դոկտրինն ունի պաշտպանողական բնույթ: Այն նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքների հետևողական պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգի հնարավորությունների, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման միջոցով Ռազմական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
|
  • ԹԵԺ ԳԻԾ
  •  
    Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է: