Ռազմական Կրթություն և Գիտություն »
Ռազմաբժշկական ֆակուլտետ »
Պատմություն
Պատմություն
ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության թիվ 232 որոշմամբ` ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:
ԵՊԲՀ ՌԲՖ-ի հիմնադրման հարցում և վերոհիշյալ որոշումը կյանքի կոչելուն անուրանալի է այն տարիներին ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ Առողջապահության նախարար Ա. Բաբլոյանի և ՀՀ Բարձրագույն կրթության նախարար Վ. Գնունու ավանդը:
Ֆակուլտետի ստեղծման և կայացման գործում մեծ է եղել նաև ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Բ.Ն. Հարությունյանի և ԵՊԲՀ ռեկտոր, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի դերը:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարել են՝ բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-97թթ.), բժշկ. գիտ. թեկ., բ/ծ մայոր Մ.Հ. Թումանյանը (1997-98 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ գնդապետ Ա.Վ. Ղազարյանը (1998-2004թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ.Ս. Մխիթարյանը (2004-2008 թթ.), բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Ս.Գ. Գալստյանը (2009 թ. առ այսօր):
ԵՊԲՀ ՌԲՖ-ի առաջին դասախոսներն են եղել` բ/ծ գնդապետներ Տ.Ա. Տեր-Ավետիքյանը, Մ.Գ. Մարգարյանը, Ս.Գ. Գալստյանը, Ա.Ա. Ավագյանը, բ/ծ փոխգնդապետներ Լ.Պ. Արտիշչևը, Գ.Մ. Սարկիսովան, փոխգնդապետ Ֆ.Ս. Մուրադյանը, բ/ծ կապիտան Կ.Վ. Խաչունցը, բ/ծ ավագ լեյտենանտ Ռ.Հ. Մեհրաբյանը, դոցենտներ Է.Ա. Հակոբյանը, Գ.Գ. Վարդանյանը և այլք: Նրանց միահամուռ ջանքերով է կազմակերպվել ուսումնական գործընթացը:
ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995թթ. իրականացվել է` ուսանողներ հավաքագրելով ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական և սանհիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսերից, իսկ 1996 թ. ` առաջին կուրսից:
Ցայժմ ֆակուլտետն ունեցել է 425 շրջանավարտ, որոնցից 30-ն ավարտել են գերազանցության դիպլոմով: Նրանց մեծ մասն այսօր ծառայում է ՀՀ սահմանամերձ գոտու զորամասերում, Կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև Ռազմաբժշկական ֆակուլտետում` որպես զորամասերի բուժծառայության և բուժկետի պետեր են, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ:
ՌԲՖ-ում պահեստազորի սպայի ծրագրով ռազմական և ռազմաբժշկական կրթություն ստանում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները:
ՌԲՖ-ի կուրսանտներն ուսուցման ընթացքում անցնում են նաև կլինիկական պրակտիկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և Երևանի կայազորային հոսպիտալում, զորային ստաժավորում` ՀՀ ԶՈՒ սահմանամերձ զորամասերում և ուսումնամարտավարական հավաքներ` ուսումնական զորամասերում, մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության զորավարժություններին և ՆԱՏՕ-ի զորքերի բժշկական ծառայության կազմակերպված հավաքներին:
Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմն ու կուրսանտներն ակտիվորեն մասնակցում են ԵՊԲՀ հասարակական կյանքին: ՌԲՖ-ն ստեղծել և կազմավորել է զոհված բժիշկ-ազատամարտիկներին նվիրված լսարան:

- Այլ բաժիններ
-
Պատմություն
Ամիբիոններ և ցիկլեր
- ԹԵԺ ԳԻԾ
-
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է: