Ռազմական Կրթություն և Գիտություն  »   Ռազմական ինստիտուտ  »   Ինստիտուտի պետ
Ինստիտուտի պետ
ՄԱՐՏԻՆ ՆԱԶԱՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գեներալ-մայոր

Ծնվել է 1960 թ. մարտի 18-ին Ղուկասյանի շրջանի Փոքր Սեպասար գյուղում:

1981 թ. ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը: 1977-1992թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում. եղել է դասակի, մարտկոցի, դիվիզիոնի հրամանատար: 1992թ.-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել է Ամասիայի շրջանի զինվորական կոմիսար: 1994-1997թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի Միխայլովի անվան  ռազմահրետանային համալսարանում: 

1997-2000թթ.-ին եղել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ - շտաբի պետ, 2000-2003 թթ.-ին` նույն բանակային կորպուսի  հրամանատար, 2003-2008թթ.-ին` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ: 2008թ.-ի հուլիսի 15-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:

2011թ. - ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

1992-1994թթ.-ին մասնակցել է Իջևանի պաշտպանությանը, Քաշաթաղի, Քարվաճառի ազատագրման մարտերին: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության», «Հայրենիքի մատուցած ծառայության» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
|
  • ԹԵԺ ԳԻԾ
  •  
    Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է: