Ռազմական Կրթություն և Գիտություն  »   Ռազմամարզական վարժարան  »   Վարժարանի հետուսումնական պայմանները
Վարժարանի հետուսումնական պայմանները
Վարժարանի հիմնական խնդիրներից է պատրաստել դիմորդներ ռազմական ուսումնական հաստատությունների համար, դաստիարակել ապագա սպաներ, սակայն այն սաները, ովքեր չեն ընդունվում ռազմաուսումնական հաստատություններ, դառնում են հայրենիքին, ազգին ու պետականությանը նվիրված, ժամկետային զինծառայությանը պատրաստ քաղաքացիներ: 

Վարժարանի շրջանավարտների 70-80%-ը դիմում և ընդունվում է ՀՀ և օտարերկրյա ՌՈՒՀ-եր, այդ թվում`

1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, հետևյալ մասնագիտություններով`
 մոտոհրաձգային, 
 հրետանային,

2. ՀՀ ՊՆ Ա.Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ. հետևյալ մասնագիտություններով`
 թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ), 
 թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում (ինքնաթիռ),
 կապի միջոցների շահագործում,
 ՀՕՊ միջոցների շահագործում, 

3. Արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններ` 
 Միխայլովի ռազմական հրետանային ակադեմիա (ք.Սանկտ Պետերբուրգ), 
 օդատիեզերային պաշտպանության ռազմական ակադեմիա (ք.Տվեր), 
 Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան  (զորային հետախուզություն), 
 Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան, 
 Չերեպովեցի ռադիոէլեկտրոնիկայի ռազմական ինժեներական ինստիտուտ, 
 Նիժնի Նովգորոդի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարան, 
 Կոստրոմայի ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության  ռազմական ակադեմիա, 
 Վորոնեժի բարձրագույն ռազմաավիացիոն ինժեներական համալսարան, 
 Պենզայի հրետանային ինժեներական ինստիտուտ, 
 Տուլայի հրետանային ինժեներական ինստիտուտ, 
 Ռյազանի ռազմական ավտոմոբիլային ինստիտուտ, 
 Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտ, 
 Ռազմական ավիացիոն ինժեներական ակադեմիա, 
 Վոլսկի թիկունքի բարձրագույն ռազմական ուսումնարան, 
 Ռազմական բժշկական ակադեմիա (ք. Սանկտ Պետերբուրգ), 
 Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա և այլն:
|
  • ԹԵԺ ԳԻԾ
  •  
    Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է: