Ռազմական Կրթություն և Գիտություն  »   ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան  »   Վարժարանի պետ
Վարժարանի պետ
Գնդապետ Վիտալի Վալերիի Ոսկանյան

Ծնվել է 1974թ. հունվարի 06-ին ԼՂՀ ք.Ստեփանակերտում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանը և ավարտել 1995թ.: Կրթությունը շարունակել է Երևանի տնտեսաիրավագիտական համալարանում և 1999թ. ավարտելով ստացել` իրավաբանի որակավորում: 

Վ.Ոսկանյանը 1990թ-ից  մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1992թ. մարտ ամսին Քյոսալար գյուղի մոտակայքում վիրավորվել է և Երևան քաղաքի ՆԳՆ հոսպիտալում ապաքինվելուց հետո վերադարձել է շարք: Զինված ուժերում ծառայել է 1992-1996թթ., այնուհետև  2000թ. սեպտեմբերի 01-ից զբաղեցնելով ՀՀ ՊՆ կադրերի վարչության համալրման բաժնի սպայի, ավագ սպայի, ապա ուղղության պետի պաշտոնները: 

2007թ. հուլիսի 23-ից մինչև օրս ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետն է: Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից, պարգևատրվել է` 2004թ-ին «Մարշալ Բաղրամյան» մեդալով, նույն թվականին «Երկարապահ կամավորականների միության» հուշամեդալով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով` 2005թ-ին, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի` 

2005թ-ին, 2-րդ աստիճանի մեդալներով` 2010թ-ին, «Մայրական երախտագիտության» մեդալով ԼՂՀ մայրության կոմիտեի նախագահի կողմից` 

2006թ-ին, ՀՀ ԵԿՄ «5-րդ բրիգադ» հուշամեդալով` 2006թ-ին, ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով` 2007թ-ին, «Դրաստամատ Կանայան» մեդալով` 2009թ-ին,  նույն թվականին «Ռազմական կրթությանն աջակցելու համար» հուշամեդալով և կրծքանշանով, 2010թ-ին «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով: Ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր:
|